Տնտեսություն

Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկել ցորեն և ածուխ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկել ցորեն և ածուխ

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 15 վագոն ցորեն և 10 վագոն ածուխ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  APA գործակալությունը, օգոստոսի 8-ին ուղարկվել է 15 վագոն ցորեն՝ ընդհանուր առմամբ 1049 տոննա, և 10 վագոն ածուխ՝ ընդհանուր առմամբ 700 տոննա։

Նշենք, որ մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի միջոցով տարանցիկ ճանապարհով տեղափոխվել է ավելի քան 37,000 տոննա հացահատիկ, մոտ 9,000 տոննա պարարտանյութ, 1,136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 414 տոննա անտրացիտ և 67,000 տոննա փայտանյութ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում