Հասարակական

ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ

1 րոպեի ընթերցում

ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմում զոհված հայորդիների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նման առաջարկով պատգամավորներին դիմեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակվել է 1177 զինծառայող:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում