Թուրքական լիրան շարունակում է անկում ապրել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական ազգային արժույթը նոր հակառեկորդ է սահմանում միջազգային արժույթների նկատմամբ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, Bloomberg-ի փոխանցմամբ, նոյեմբերի 2-ին մեկ ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական լիրայի արժեքը կազմել է 8.44, իսկ մեկ եվրոյի նկատմամբ՝ 8.83:

Գործակալության տվյալներով՝ միայն հոկտեմբեր ամսին թուրքական լիրան արժեզրկվել է 7,5 տոկոսով, ինչը Թուրքիայի ազգային արժույթը վերածել է Bloomberg-ի վարկածով ամենաարագ գահավիժող դրամական միավորների առաջատարի։ Նոյեմբերի 3-ին ակնկալվում է, որ Թուրքիայի վիճակագրական ծառայությունը կհրապարակի հոկտեմբեր ամսվա տվյալները, որոնց արդյունքում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ՝ գնաճը կկազմի 12%, իսկ 2020թ․սեպտեմբերի համեմատությամբ՝ 2,15%:

Թուրքական արժույթի 2020թ․ սեպտեմբերի վերջին օրերին արագացած անկումը վերլուծաբանները բացատրում են Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում Անկարայի բացահայտ ներգրավմամբ:

Հոկտեմբերի 31-ին Վանի 7-րդ նահանգային կոնգրեսում Էրդողանը իր ելույթում հայտարարել էր նոր տնտեսական ճգնաժամի դեմ «ազատագրական պատերազմ» սկսելու մասին։

Պատրաստեց Սեդրակ Սարգսյանը

Հայերեն

150 դրամ՝ մեկ ուղևորության համար. Ավինյանը հայտարարությամբ է հանդես եկել

Արին Բերդի փողոցի կահույքի արտադրամասի պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել

Ավելի մեծ շեշտ պետք է դնենք մեր ոչ միայն նահատակների, այլև մեր զինծառայողների վաստակը գնահատելու համար. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին

Կառավարությունը նախատեսում է ավելացնել ժամկետային զինծառայողների արձակուրդի տևողությունը

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ԱՄԷ ԱԳ պետնախարարը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ընթացող զարգացումների շուրջ

Կառավարությունը կսահմանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը

Կառավարությանը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատեստավորման կարգը

Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո առաջին անգամ ռուսական պատվիրակություն է ժամանել Դամասկոս

Հանրապետությանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ