Կամավորներն Արցախում ոչնչացրել են թուրք 20 հատուկ ջոկատայինի՝ 2-ին թույլ տալով ճողոպրել՝ տեսածը պատմելու

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի հերոսներ Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների ազատամարտիկների հետ: «Հայոց պատմության այս կարևորագույն շրջափուլում, երբ վտանգված են մեր ժողովրդի անվտանգությունն ու մեր ազգային շահերը, նրանց դերակատարությունն անգնահատելի է, ինչպես և եղել է Վլադիմիր Բալայանի ու Շահեն Մեղրյանի դեպքում: Հայրենի հողի փրկության համար նրանց գործած սխրանքների մասին խոսելու դեռ շատ առիթներ կունենանք, բայց հընթացս պարտավոր ենք հանդիպել, քննարկել իրավիճակը և պարգևատրել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Արցախի նախագահը:

Նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը տեղեկացնում է, որ Շահեն Մեղրյանի անվան՝ շահումյանցիներից կազմված կամավորական ջոկատի տղաները՝ հրամանատար Ռոլանդ Այդինյանի գլխավորությամբ, Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի շրջակայքում օրերս մերձամարտ են վարել 22 հոգուց կազմված թուրքական հատուկ նշանակության ջոկատի հետ՝ վերացնելով նրանցից 20-ին: Միայն 2-ին է հաջողվել ճողոպրել: «Հրամանատարն ասում է, որ, մեծ ցանկության դեպքում, կարող էին նաև այդ երկուսին էլ վերացնել, բայց աչքերով տեսածի մասին յուրայիններին պատմելու հնարավորություն են տվել: Փա՛ռք մեր Հայրենիքի հերոս պաշտպաններին»,-նշում է Պողոսյանը:

Հայերեն English Русский

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Զինված ուժերի ժամկետային զինծառայող է մահացել

Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի իր գործընկերոջ հետ

Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարհային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին