Թուրքիայում երկրաշարժից զոհերի թիվը հասել Է 79-ի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժից զոհերի թիվը հասել Է 79-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդելէ հանրապետության արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել Էր 76 զոհվածի եւ 962 տուժածի մասին:

«Ըստ վերջին տվյալների, երկրաշարժի հետեւանքով զոհվել Է 79, տուժել՝ 962 մարդ»,-ասվում Է հաղորդագրության մեջ: 6,6 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել հոկտեմբերի 30-ին Թուրքիայի հարավում, Էպիկենտրոնը գտնվում Է Էգեյան ծովի մերձակայքում, Իզմիրի նահանգի Սեֆերիխիսար գավառում:

Երկրաշարժն զգացվել Է նաեւ հարեւանությամբ գտնվող հունական կղզիներում. հույն սեսյմոլոգները դրա մագնիտուդը գնահատել են 6,9:

Հաղորդվել Է Իզմիրում առնվազն 20 շենքերի փլուզման մասին: Երկրաշարժն առաջացրել Է ոչ մեծ ցունամի, որը ջրածածկ Է արել Սեֆերիխիսարի առափնյա փողոցները: Ավերածություններ են գրանցվել Սամոս հունական կղզու վրա, որտեղ զոհվել Է երկու մարդ եւ 20-ը՝ վերքեր ստացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն English Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 16/09/26

Ասիական ինդեքսները նվազել են - 16/09/26

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխան

Ստրասբուրգում կբացվի Խրիստո Բոտևի մահվան 150-ամյակին նվիրված ցուցահանդես. BTA

Արարատի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության մրցույթ

ՌԴ-ն բացառում է Եվրոպայի հետ անվտանգության ոլորտում պայմանագրերը նույնիսկ հարաբերությունների կարգավորման դեպքում

Մոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հանրային տրանսպորտը պետք է ավելի թանկ լինի, որ լավ որակի լինի. Ալեն Սիմոնյան

ՄԱԿ-ում նշել են, որ օզոնային անցքը փոքրացել է մինչև վերջին տասնամյակների ընթացքում նվազագույն չափերը

Հայաստանը գազի մատակարարման հարցում շարունակելու է այլընտրանքներ փնտրելու մարտավարությունը. Ալեն Սիմոնյան