Տարածաշրջանային

Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանը վերադառնում է Անկարա

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանը վերադառնում է Անկարա

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Հերվե Մագրոն վերադառնում է Անկարա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը՝ RTL հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։

Հոկտեմբերի 24-ին Ֆրանսիան հետ էր կանչել իր դեսպանին խորհրդակցությունների համար։ Այն հետևել էր Էրդողանի կողմից Մակրոնին ուղղված վիրավորական արտահայտություններին։ Կայսերիում տեղի ունեցած Թուրքիայի Ազատություն և Զարգացում կուսակցության (ԱԶԿ) 7-րդ համագումարում Էրդողանը ասել էր․«Մակրոնը հոգեբանի կարիք ունի»։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում