Տարածաշրջանային

Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետի հիվանդանոցում հրդեհ է բռնկվել

1 րոպեի ընթերցում

Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետի հիվանդանոցում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետի հիվանդանոցի՝ շինարարության մեջ գտնվող հատվածում մեկուսացման աշխատանքների ընթացքում հրդեհ է բռնկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հրդեհը նկատվել է ժամը 16:50-ին: Դեպքի վայր է հասել հրշեջ ծառայություն, որը մարել է կրակը: Փրկարարները շարունակում են իրականացնել հովացման աշխատանքներ:

Թուրքական տարբեր աղբյուրներ հաղորդում են, որհիվանդանոցը նոր էր կառուցվել: Հրդեհի հետևանքով նաև պայթյուն է որոտացել:

Ականատեսները տեսագրել են թե հրդեհի, թե պայթյունի պահը, քաղաքի տարբեր մասերից երևացել է թանձր ծուխը:

Պատրաստեց Էմմա Արդարյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում