Արցախում կռվելու համար գերեվարված ահաբեկչին խոստացել էին ամսական 2000 դոլար. մանրամասներ հարցաքննությունից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից մարտական գործողությունների ընթացքում գերեվարված սիրիացի վարձկանը Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ է:

ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը հրապարակել է նրա նախնական հարցաքննության տեսանյութը, որից պարզ է դառնում, որ գերեվարվածը 1988թ. ծնված Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջին է: Ամուսնացած է: Ունի 5 երեխա:

«Արցախում, նրա խոսքերով, «քաֆիրների» (անհավատների) դեմ կռվելու համար նրան խոստացվել է ամսական 2000 դոլար վարձավճար ու ևս 100 դոլար «պարգևավճար»՝ ամեն «քաֆիրի» գլուխ կտրելու համար»,-մանրամասներ է հաղորդել Ստեփանյանը:

Հոկտեմբերի 30-ին ևս Արցախի ՊԲ-ն վարձկան-ահաբեկչի էր գերեվարել: Նա հարցաքննության ընթացքում պատմել էր իրենց հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու մասին: ՀՀ վարչապետն անդրադարձել է բացահայտումներին՝ նշելով, որմիջազգային հանցավոր ցանցի բացահայտումը չի կարող անհետեւանք մնալ:

Հայերեն العربية English Français Русский

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս