Հասարակական

«Johnson & Johnson»-ը դրամահավաքի գումարները կտրամադրի ԼՂ հակամարտությունից տուժած անձանց աջակցելուն

1 րոպեի ընթերցում

«Johnson & Johnson»-ը դրամահավաքի գումարները կտրամադրի ԼՂ հակամարտությունից տուժած անձանց աջակցելուն

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Johnson & Johnson» ընկերությունը կաջակցի ԼՂ հակամարտությունից տուժած անձանց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընկերությունն այս մասին հայտնել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Johnson & Johnson»- ը հաստատում է,որ մեր բոլոր դրամահավաք նախաձեռնությունները, որոնք նպատակ ունեն աջակցել Արցախում հակամարտությունից տուժածներին, կտրամադրվեն Կարմիր խաչին ՝ բաշխելու հակամարտության բոլոր կողմերի կարիքավորներին»,-ասված է հայտարարությունում:

Ադրբեջանը Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից պատերազմ է սանձազերծել՝ Թուրքիայի աջակցությամբ և Ադրբեջանի ԶՈՒ բերված վարձկան-ահաբեկիչների ներգրավվածությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում