Փաստ մեկնաբանությամբ

Քաղաքագետն ակնկալում է, որ ՌԴ օժանդակությունը ՀՀ-ին կարող է լինել ռազմական տեխնիկայի, մասնագետների տեսքով

3 րոպեի ընթերցում

Քաղաքագետն ակնկալում է, որ ՌԴ օժանդակությունը ՀՀ-ին կարող է լինել ռազմական տեխնիկայի, մասնագետների տեսքով

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի դիտարկմամբ ՌԴ ռազմական օժանդակությունը Հայաստանին կարող է լինել ռազմական տեխնիկայի, մասնագետների տեսքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մարկարովը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրության և առաջացած մարտահրավերների վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղած նամակին, կարևորեց ՀՀ անվտանգության ապահովման համար Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը:

«Ռազմատեխնիկական, քաղաքական և տնտեսական համագործակցությունը, որ կա Հայաստանի և Ռուսաստանի միջև, կշարունակվի: Եթե մենք ակնկալում ենք, որ ՌԴ-ն օժանդակելու է ՀՀ-ին, ապա կարող ենք ասել, որ, բնականաբար, խոսքը հստակ ռազմական տեխնիկայի, մասնագետների մասին կլինի, ինչը ևս կարևոր է տվյալ պարագայում»,-ընդգծեց նա:

Ռազմական տեսանկյունից, քաղաքագետի դիտարկմամբ, ՌԴ-ն Հայաստանի համար առանցքային գործընկերներից է, և համատեղ քայլերի մասին անհրաժեշտ էր ավելի վաղ մտածել: «Կան որոշ հասկանալի սահմանափակումներ, որոնք վերաբերում են ՌԴ-ի և ՀՀ-ի միջև համագործակցությանը: Այսինքն, ՌԴ-ի ձեռքերը կապված են, երբ խոսքը Արցախի մասին է, որը ճանաչված չէ ՌԴ-ի կողմից: Հետևաբար, ամբողջ համագործակցությունը վերաբերում է Հայաստանին և Ռուսաստանին»,- նշեց քաղաքագետը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները: Հաշվի առնելով մարտական գործողությունների Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը:

Ի պատասխան Փաշինյանի նամակին Ռուսաստանի Դաշնությունը հաստատել է հավատարմությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ դաշնակցային պարտավորություններին: ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարությունում նշվում է, որ ՀՀ-ին կտրամադրվի անհրաժեշտ ողջ աջակցությունը, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք:

Լիլիթ Դեմուրյան

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

2024 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 15-ը ներառյալ

Ռազմական

2024 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 15-ը ներառյալ

ՊՆ-ն հերքում է Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր ստորագրելու լուրը

Իրան

ՊՆ-ն հերքում է Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր ստորագրելու լուրը

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել է հայ-հնդկական ռազմատեխնիկական համագործակցությանը

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել է հայ-հնդկական ռազմատեխնիկական համագործակցությանը

Հայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը

Ռազմական

Հայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը

Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Միացյալ Նահանգներ

Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Քաղաքականություն

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Կոտայքի մարզում կործանված ինքնաթիռը ուսումնամարզական է. ՊՆ

Ռազմական

Կոտայքի մարզում կործանված ինքնաթիռը ուսումնամարզական է. ՊՆ

Հայաստանի ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հարցազրույցը՝ «Հետք»-ին

Քաղաքականություն

Հայաստանի ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հարցազրույցը՝ «Հետք»-ին

Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է սպաների հերթական խմբի ատեստավորման գործընթացին

Ռազմական

Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է սպաների հերթական խմբի ատեստավորման գործընթացին

Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն

Ռազմական

Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում