Տարածաշրջանային

Թուրքիան ծրագրում է Bayraktar ԱԹՍ-ների վրա տեղական արտադրության շարժիչներ տեղադրել

1 րոպեի ընթերցում

Թուրքիան ծրագրում է Bayraktar ԱԹՍ-ների վրա տեղական արտադրության շարժիչներ տեղադրել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գերատեսչությունը հայտարարել է Bayraktar տեսակի անօդաչու թռչող սարքերի վրա տեղական արտադրության շարժիչներ տեղադրելու մտադրության մասին:

«Արմենպրեսի»-իփոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է BayKar ընկերության տեխնիկական տնօրեն Սելչուկ Բայրաքթարը: Նա հայտնել է, որ շարժիչը մշակել է Tusaş Engine Industries ընկերությունը:

Բայրաքթարը նշել է, որ ընկերությունը շարժիչի փորձարկումները սկսել են շաբաթներ առաջ:

Bayraktar ԱԹՍ-ները լայնորեն օգտագործվել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում: Միջազգային ճնշման արդյունքում, մի քանի երկրներ, հրաժարվել են Թուրքիային մատակարարել Bayraktar-ի պահեստամասեր: Բացի այդ, Արցախի ՀՕՊ-ը մի քանի անգամ հայտարարել է այս տիպի ԱԹՍ-ների խոցման մասին: Ավելի քան 10 նման ԱԹՍ-ի ոչնչացման մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում