Թուրքիայի Իսկենդերուն քաղաքում պայթյուն է որոտացել. հետապնդվող ահաբեկիչներից մեկը սպանվել է
1 րոպեի ընթերցում
![Թուրքիայի Իսկենդերուն քաղաքում պայթյուն է որոտացել. հետապնդվող ահաբեկիչներից մեկը սպանվել է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1032843.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի Իսկենդերուն քաղաքում պայթյուն է որոտացել հատուկջոկատայինների կողմից երկու ահաբեկիչների հետապնդելու ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «TRT World Now»-ն, այս մասին ասել է Թուրքիայի Հաթայի նահանգի ղեկավար Ռահմի Դողանը։
«Ահաբեկիչներից մեկըսպանվել է, խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան»,- ասել է նահանգապետը։
Նշվում է, որ շտապ օգնության մեքենաները, ոստիկանությունը ուղարկվել են դեպքի վայր։
İskenderun ilk önce çatışma ve sonrasında patlama sesi geldi.
Detaylar geldikçe paylaşılacaktır.#iskenderun #hatay #dörtyol #arsuz #antakya #belen pic.twitter.com/1ZbZv0NQNd
— iskenderunTube (@iskenderuntube) October 26, 2020