Սպորտ

Ֆորմուլա 1-ի ավտոարշավորդ Մաքս Ֆերշտապենը գումար է փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆորմուլա 1-ի «Red Bull»-ի ավտոարշավորդ Մաքս Ֆերշտապենը 100 դոլար է փոխանցել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»:

«Չէի կարող վայելել հաղթանակս, եթե նվիրատվություն չանեի հայ զինվորների ապահովագրության հիմնադրամին, ովքեր ամեն օր իրենց կյանքն են զոհում հանուն հայրենիքի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆերշտապենի խոսքն է փոխանցում հիմնադրամը:

Հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ էր մտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։ Ադրբեջանական կողմը, ժամը 08:45-ի սահմաններում, կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը հրադադարը խախտել է նաև 09:10-ի սահմաններում` թիրախավորելով հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ: Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երկու անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի միջնորդությամբ կրկին հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է այն, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Հայերեն

Չինաստանը շնորհավորել է Հռոմի պապին ընտրվելու կապակցությամբ

Գեղարքունիքի մարզում նշվեց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տարեդարձը

«Անմահ գունդ»-ը երթով հարգանքի տուրք մատուցեց Հայրենական մեծ պատերազմի հերոսներին

Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը պարգևատրեց պատանիների աշխարհի առաջնության մեդալակիրներին

Hooverphonic խումբը մոգական երաժշտությամբ երևանյան հանդիսատեսին տարավ իր հույզերի աշխարհ

Այս պահի դրությամբ ռազմական էսկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարար

Պուտինն ու Լուլա դա Սիլվան հանդիպման ժամանակ կքննարկեն BRICS-ի թեման

Ադրբեջանի հետ ընթանում են բանակցություններ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ. ԱԽ քարտուղար

Աղոթք բարձրացրինք մեր հայորդիների համար. Ամենայն հայոց կաթողիկոս

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է Մոսկվայում կայացած Հաղթանակի օրվան նվիրված միջոցառմանը