Աշխարհ

Պուտինն ու Լուլա դա Սիլվան հանդիպման ժամանակ կքննարկեն BRICS-ի թեման

1 րոպեի ընթերցում

Պուտինն ու Լուլա դա Սիլվան հանդիպման ժամանակ կքննարկեն BRICS-ի թեման

Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան մայիսի 9-ին իրենց հանդիպման ժամանակ կքննարկեն BRICS-ի և խմբի ղեկավարների եզրափակիչ գագաթնաժողովի հետ կապված հարցեր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է Բրազիլիայի արտգործնախարար Մաուրո Վիեյրան։

« Վստահ եմ, որ երկու նախագահներն էլ շահագրգռված կլինեն կարծիքներ և տեսակետներ փոխանակել գալիք գագաթնաժողովի վերաբերյալ»,- ասել է Վիեյրան։

Նախարարը հիշեցրել է, որ Բրազիլիայի համար BRICS-ը կառույց է, որը թույլ է տալիս համակարգել զարգացող երկրների և գլոբալ հարավի երկրների նախաձեռնությունները։ Բրազիլիան, որն այս տարի նախագահում է BRICS-ը, մի շարք նախաձեռնություններ և առաջարկներ ունի բազմաթիվ ոլորտներում՝ առողջապահությունից մինչև միջազգային առևտուր, գիտություն և տեխնոլոգիաներ:

BRICS-ի գագաթնաժողովը կանցկացվի հուլիսի 6-7-ը Ռիո դե Ժանեյրոյում։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում