Սպորտ

Վարազդատ Լալայանն ու Գարիկ Կարապետյանը հյուրընկալվել են «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիայում

1 րոպեի ընթերցում

Վարազդատ Լալայանն ու Գարիկ Կարապետյանը հյուրընկալվել են «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիայում

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոններ Վարազդատ Լալայանն ու Գարիկ Կարապետյանը հյուրընկալվել են «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Ուրարտու» ակումբի մամուլի ծառայությունը:

Ծանրորդները ներկա են գտնվել երեխաների մարզմանը, այնուհետև պատասխանել են ակադեմիայի սաների հարցերին: 

Լալայանն ու Կարապետյանը նաև անվանական մարզաշապիկներն են ստացել ֆուտբոլային ակումբի կողմից:

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում