Տարածաշրջանային

Թուրքական լիրայի փոխարժեքը ռեկորդային անկում է գրանցել 

2 րոպեի ընթերցում

Թուրքական լիրայի փոխարժեքը ռեկորդային անկում է գրանցել 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիության, ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում աճող լարվածության ֆոնին թուրքական ազգային արժույթi` լիրայի փոխարժեքը աննախադեպ անկում է գրանցել։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, ԱՄՆ դոլարի դիմաց այն կազմում է 8 թուրքական լիրա։

Աճուրդում թուրքական լիրայի փոխարժեքը նվազել է 1 տոկոսով՝ արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կտրուկ հայտարարություններին, առաջին հերթին ՝ Ֆրանսիային, ինչպես նաև ԵՄ-ի կողմից Թուրքիայի նախագահի խոսքերին պատասխան արձագանքին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին «հոգեկանը բուժելու» կոչ է արել այն բանից հետո, երբ Մակրոնն առաջ է քաշել «լուսավորյալ իսլամի» գաղափարը: Մակրոնն առաջարկել էր Ֆրանսիայի մահմեդականներին ստեղծել կազմակերպություն, որը թույլ կտա երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցել: Նրա խոսքով` անհրաժեշտ է իսլամն ազատել օտարերկրյա ազդեցություններից և ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը:

Ֆրանսիայի նախագահի հասցեին Էրդողանի հայտարարությունից հետո Ֆրանսիան խորհրդակցությունների նպատակով ետ է կանչել Անկարայում իր դեսպանին։

ԵՄ-ն անընդունելի է համարել Թուրքիայի նախագահի հայտարարությունը Մակրոնի հասցեին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում