Քաղաքականություն

ԵՄ-ն ցանկանում է հնարավորինս շուտ հրադադարի հասնել ԼՂ հակամարտության գոտում. Մակրոն

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն ցանկանում է հնարավորինս շուտ հրադադարի հասնել ԼՂ հակամարտության գոտում. Մակրոն

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միությունը ցանկանում է որքան հնարավոր է շուտ հրադադարի հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters գործակալությունը, այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Նա, ամփոփելով Եվրամիության վերջին գագաթնաժողովը, վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Կիպրոսին և Հունաստանին՝ միևնույն ժամանակ կարևորելով արևելյան Միջերկրածովյան խնդիրների վերաբերյալ Թուրքիայի հետ երկխոսելու պատրաստակամությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում