ԱԴԾ-ն երկու ահաբեկիչների Է ոչնչացրել, որոնք ահաբեկչություններ Էին պատրաստել Վոլգոգրադում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) չեզոքացրել Է Ռուսաստանում արգելված «Քաթիբա Թաուհիդ վալ Ջիհադ» միջազգային ահաբեկչական կազմակերպության բջջի երկու անդամի, որոնք ահաբեկչական գործողություններ Էին պլանավորել Վոլգոգրադում: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Ռուսաստանի ԱԴԾ-ի Հասարակական կապերի կենտրոնում (ՀԿԿ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշել են ՀԿԿ-ում, նրանց գործունեությունը համակարգել են Սիրիայի տարածքից: Ահաբեկիչները պլանավորել Էին գրոհներ «իշխանության մարմինների շենքերի, զինծառայողների բնակության վայրերի եւ պայթյունա-հրդեհավտանգ ձեռնարկությունների վրա»: Բռնելիս պարագլուխը եւ նրա հանցակիցը, որոնք փորձում Էին ահաբեչության միջոցներ հանել Վոլգոգրադում վաղօրոք սարքավորված թաքստոցից, զինված դիմադրություն են ցույց տվել Ռուսաստանի ԱԴԾ-ի աշխատակիցներին եւ արդյունքում չեզոքացվել են»,- նշել են ՀԿԿ-ում:

Ինչպես նշել են ԱԴԾ-ում, ահաբեկչական բջջի անդամները սերում են Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներից մեկից: Պատահարի վայրում, ինչպես նաեւ այն բնակարաններում, որտեղ ապրել են արմատական իսլամիստները, քննիչները հայտնաբերել են հրազեն, ռազմամթերք, քիմիական բաղադրիչներ եւ կարճացված դիպուկազարկ հրացանի խոցող տարրեր, կրոնական գրականություն, ինչպես նաեւ Վոլգոգրադի քարտեզը՝ դրա վրա ահաբեկչական գրոհների կատաման պլանավորված վայրերով:

«Միաժամանակ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ուֆայում, Մայկոպում եւ Վոլգոգրադում ձերբակալվել են միջտարածաշրջանային բջջի այլ անդամներ»,- ընդգծել են ՀԿԿ-ում:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ