ՄԻԵԴ-ը Ադրբեջանից պահանջել է գերեվարված հայ զինծառայողների վերաբերյալ անհապաղ տեղեկություններ տրամադրել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է հայկական զինված ուժերի գերեվարված երկու զինծառայողի վերաբերյալ անհապաղ տեղեկություն տրամադրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել իրավաբան-իրավապաշտպանների խումբը, որը հրապարակել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը:

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերի երկու զինծառայողներ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը գերեվարվել են: Տեղեկատվություն է տարածվել, որ նրանք վնասվածքներ ունեն։

Գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամների անունից իրավաբանների խումբը սույն թվականի հոկտեմբերի 11-ին Եվրոպական դատարան դիմում է ներկայացրել հրատապ միջոց կիրառելու մասին՝ պահանջելով Դատարանին պարտավորեցնել Ադրբեջանին գործել միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի և ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման մասին 2020 թ. Հոկտեմբերի 10-ի զինադադարի համաձայնությանը համապատասխան և վերջիններիս ԿԽՄԿ հովանու ներքո վերադարձնել Հայաստանի իշխանություններին, ինչպես նաև մինչև վերադարձը ձեռնարկել բոլոր միջոցները պաշտպանելու նրանց կյանքը և ապահովելու նրանց ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությունը, ապահովել պատշաճ բժշկական օգնություն»,- նշում են իրավաբան-իրավապաշտպանների խմբից։

Նա նաև հայտնել է, որ իրենք ծանուցվել են, որ դատարանը հոկտեմբերի 12-ին գրանցել է գործը և ծանուցել Ադրբեջանի կառավարությանը:

Դատարանը որոշել է Ադրբեջանի կառավարությունից պահանջել տրամադրել մի քանի տեղեկություն.

  1. պայմանները, որոնցում ներկայումս պահվում են գերեվարված երկու զինծառայողը
  2. տեղեկություններ բժշկական հետազոտությունների և նրանց առողջական վիճակի մասին,
  3. տեղեկություններ նշված երկու զինծառայողի փոխանակման հնարավորության մասին՝ պայմանավորված Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական հրադադարի դրույթներով։

Հարցադրումներին պատասխանելու համար Ադրբեջանի կառավարությանը տրվել է վերջնաժամկետ մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 22-ը»,-նշված է հայտարարության մեջ:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում