Հաղթելու ենք. հայ աստղերը նոր երգ և հոլովակ են ներկայացրել՝ քաջալերելով  զինվորին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երաժշտական տարբեր ժանրերում ստեղծագործող հայ աստղերը համախմբվել և հանրությանn են ներկայացրել «Հաղթելու ենք» երգը, որի հիման վրա նկարահանված հոլովակն արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`կոմպոզիտորը և խոսքերի հեղինակը Վահրամ Սարգսյանն է, գործիքավորումն իրականացրել է Լիլիթ Նավասարդյանը, երգը կատարում են Գևորգ Հակոբյանը, Սրբուկը, Մավր Մկրտչյանը, Գոռ Սուջյանը:

Երգը ձայնագրվել է Հանրային ռադիոյի ձայնագրման ստուդիայում: Հնչյունային օպերատորը Տիգրան Կուզիկյանն է, օպերատորները՝ Հովնան Բաղդասարյանը և Սիսակ Ռաֆայելյանը, տեսահոլովակի մոնտաժն իրականացրել է Դավիթ Մարտիրոսյանը, պրոդյուսերը Սերգեյ Ումրոյանն է, գլխավոր պրոդյուսերը` Վահրամ Սարգսյանը:

Երգի թողարկման ամբողջ բյուջեն (4000$-ը կրկնապատկված) մասնակիցները նվիրաբերում են «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտեր են մղում նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրեր:

Հայերեն Русский

«Ինտեր»-ը խուսափեց պարտությունից միլանյան դերբիում

Էջմիածնում անասնագոմի տանիք և 3 խմ անասնակեր է այրվել

Ռուսաստանում 670 հազար ապօրինի ներգաղթյալ կա, որոնք մինչև ապրիլի 30-ը պետք է լուծեն իրենց իրավական կարգավիճակի հարցը

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա

Ղարիբ Բաբայանի քրեական հետապնդման վերաբերյալ ԶԼՄ-ներով հրապարակված տեղեկությունների հիման վրա ՄԻՊ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ

Տավուշի մարզի Լուսահովիտ  բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահը Համահայկական ձմեռային խաղերը հաճախակի կազմակերպելու կարիք է տեսնում

Հայաստանում սպասվում են տեղումներ, օդը կտաքանա 3-5 աստիճանով

Համահայկական ձմեռային խաղերի ամենամեծ աշխարհագրությունը շախմատում է

Համահայկական ձմեռային խաղերի Բեյրութի ձնամարտի թիմը մեծ ուրախությամբ է մասնակցում մրցաշարին