Քաղաքականություն

Սերգեյ Լավրովը և Ժոզեպ Բորելը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Լավրովը և Ժոզեպ Բորելը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի միջև հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կայքէջը:

Բորելը Լավրովին ներկայացրել է հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքները:

Քննարկվել են մի շարք արդիական միջազգային թեմաներ, ներառյալ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների մոսկովյան հայտարարությանը համապատասխան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը, Ուկրաինային և Բելառուսին վերաբերվող խնդիրներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում