ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրահայտ հեռուստաաստղ և մոդել Քայլի Ջեններն աջակցություն է հայտնել Արցախին և Հայաստանին՝ իր միլիոնավոր հետևորդներին հորդորելով մասնակցել համազգային դրամահավաքին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քայլին «Ինստագրամի» «Սթորի» բաժնում հրապարակել է քրոջ՝ աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Կարդաշյանի տեսաուղերձը, որում Քիմը հորդորում է բոլորին աջակցել Հայաստանին և Արցախին ու տեղեկացնում է, որ 1 մլն դոլար է տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
«Հայաստան»համահայկականհիմնադրամը սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններիառաջինիսկօրվանիցմեկնարկել է «Մենքենք,մերսահմանները.բոլորսԱրցախիհամար»խորագրովհամազգայինդրամահավաք-արշավը, որիշրջանակումհանգանակվածընդհանուրգումարը կազմում է ավելի քան 100միլիոնդոլար: