Life

Հայ ազգը ձեր կողքին է. Դեն Բիլզերյանը իր աջակցությունն է հայտնել հայ զինվորներին

2 րոպեի ընթերցում

Հայ ազգը ձեր կողքին է. Դեն Բիլզերյանը իր աջակցությունն է հայտնել հայ զինվորներին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցի աստղ, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանն իր զորակցությունն է հայտնել հայ զինվորներին, որոնք Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում կենաց-մահու կռիվ են մղում հանուն հայրենիքի պաշտպանության:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բիլզերյանը «Թվիթերի» իր պաշտոնական էջում գրել է, որ ամուր կանգնած է բոլոր հայ տղաների կողքին, որոնք այժմ ռազմի դաշտում են:

«Ամուր կացեք: Ձեր թիկունքին կանգնած է ձեր ազգը. ձեր թիկունքին ես եմ: Հպարտանում եմ ձեզանով, տղաներ»,- նշել է աստղը:

Բիլզերյանի ընտանիքը 250 հազար դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հայտարարած նվիրատվությանը:

Հայաստանին և Արցախին իրենց աջակցությունն են հայտնել համաշխարհային մեծության այնպիսի աստղեր, ինչպիսիք են՝ Քիմ և Քորթնի Քարդաշյանները, Սերժ Թանկյանը, Քարդի Բին, Էլթոն Ջոնը, Եվգենի Կիսինը և այլք:

Արցախիհետշփմանգծիողջերկայնքովսեպտեմբերի27-իվաղառավոտյանԱդրբեջաննակտիվռազմականգործողություններէսկսել:Հրետակոծվումևհրթիռակոծվումեննաևխաղաղբնակավայրերը,այդթվում՝մայրաքաղաքՍտեփանակերտըևՇուշին:ԱդրբեջանիԶՈՒ-նթիրախավորելէնաևՀՀզինվորականևքաղաքացիականենթակառուցվածքները:Շփմանգծումընթացողհամառմարտերումերկուկողմնունենմարդկայինուժիևսպառազինությանկորուստներ.ադրբեջանականկորուստներըմիքանիանգամգերազանցումենհայկականկողմինը:ՀայտնաբերվելենԹուրքիայիներգրավվածության,ՍիրիայիցվարձկաններիտեղափոխմանևԱրցախիդեմօգտագործմանփաստեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում