«Վեկտոր»-ը նշել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գրանցման ամսաթիվը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը, որը մշակվել Է «Վեկտոր» կենտրոնի կողմից, պլանավորում են գրանցել հաջորդ շաբաթ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է կենտրոնի ղեկավար Ռինատ Մակսյուտովը:

«ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութի գրանցման պլանավորված ամսաթիվը 2020 թվականի հոկտեմբերի 15-ն Է»,-ճշտել Է նա ստոպկորոնավիրուս.ռֆ պորտալին տված հարցազրույցում:

Պատրաստուկն առաջինը կստանան հետգրանցումային կլինիկական փորձարկումների մասնակիցները:

«Նաեւ կանցկացնեն հետգրանցումային կլինիկական հետազոտություններ, որին կմասնակցեն 60-ից բարձր տարիքի 150 կամավորներ»,-նշել Է Մաքսյուտովը:

«ԷպիՎակԿորոնա»-ն կդառնա COVID-19-ի դեմ երկրորդ գրանցված պատվաստանյութը, առաջինը եղել Է «Սպուտնիկ V»-ն, որն ստեղծվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:

Բացի այդ, կլինիկական թեստեր Է անցնում Չումակովի ինստիտուտի կողմից մշակված պատվաստանյութը: Ռուսաստանը վարակվածների թվով չորրորդ հորիզոնականում Է: Վերջին օրվա ընթացքում երկրում հայտնաբերել են ռեկորդային թվով՝ 12 հազար 126 նոր դեպքեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից