Ադրբեջանը փաստեց Արցախում հայկական մշակութային ներկայությունը ոչնչացնելու ծրագրի մասին. Գարեգին Բ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորմանը և միտումնավոր ռմբակոծությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատապարտող հայտարարության մեջ ասված է.

«Տեղեկացանք այսօր Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի հերթական հրետակոծության ժամանակ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորման և միտումնավոր ռմբակոծության մասին։

Ադրբեջանը վերստին փաստեց Արցախը հայաթափելու և հայկական մշակութային ներկայությունը ոչնչացնելու իր նենգ ծրագրի մասին՝ աջակից ունենալով ցեղասպան Թուրքիային և վերջինիս կողմից վարձած ահաբեկչական-ծայրահեղական զինյալներին։

Աստծո հետ մեր ուխտն ամուր է, հավատը` աներեր։ Ղազանչեցոցը, իբրև խորհրդանիշ մեր արցախահայության ազատատենչ ոգու և Արցախի վերածննդի, անխորտակելի է և ինչպես անցյալում, այսուհետ ևս շարունակելու է իր օրհնությունը տարածյալ պահել մեր ժողովրդի վրա և վկայել Արցախի մեր քաջարի զավակների ազատ ու անկախ ապրելու կամքն ու վճռականությունը, լավատեսությունը գալիքի նկատմամբ։

Աստված պահապան ու օգնական մեր արիասիրտ զորականներին և Արցախի հավատավոր ժողովրդին»։

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը երկու անգամ միտումնավոր թիրախավորել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին: Եկեղեցուն հասցված հարվածների հետևանքով վիրավորվել են լրագրողներ, նրանցից մեկի վիճակը ծանր է:

Հայերեն Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/10/26

Ասիական ինդեքսներ - 22/10/26

Անձանց տվյալները, որոնց վերաբերյալ որոշումներ են կայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրություն չսկսելու մասին, գաղտնի են. Դատախազությունը պարզաբանում է

Ֆրանսիայում գրանցվել է Շամոնդա վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը

Բուլղարիայում մեկնարկել է Պլովդիվի գիտության փառատոնը. BTA

Կենսաչափական նոր համակարգի ներդրումը ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում ամենածավալուն ռեֆորմն է․ Նելլի Դավթյան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը «Կինոդարան» հարթակի թիմի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

ՀԷՑ-ի բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալու հայտերի թիվը 2026 թվականին կտրուկ աճել է

Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը

Պուտինը Ուիթքոֆին չի հանձնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ առաջարկներ պարունակող փաստաթղթեր. Պեսկով