Բաթոյանը կոչ է անում Արցախից եկածներին աջակցությունը տրամադրել պետական մարմինների միջոցով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը քաղաքացիներին կոչ է անում Արցախից եկած մեր հայրենակիցներին աջակցությունը տրամադրել պետական մարմինների միջոցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Բաթոյանն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Ցանկանում եմ կոչ անել, որ քաղաքացիներն աջակցությունը համակարգված տրամադրեն: Եթե ունեն ռեսուրսներ, որոնք ուզում են ծառայեցնել Արցախից եկած մեր հայրենակիցներին, ապա դա անեն պետական մարմինների միջոցով, որովհետև այնտեղ ավելի հստակ գիտեն կարիքները: Պետք է ռեսուրսները ավելի հասցեական տրամադրենք՝ խնայելով նաև այդ ռեսուրսները»,- ասաց Բաթոյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ից ավելին: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 320 զինծառայող և կամավորական:

Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաևՌուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրըԱՄՆ Պաշտպանության նախարարությունից:Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստների:

Նորայր Շողիկյան

Հայերեն

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Խորվաթիայի ԱԳՆ ներկայացուցիչների և դիվանագիտական ակադեմիայի ուսանողների հետ

ՀՀ ՏԿԵ նախարարը «Ճանապարհային դեպարտամենտ»-ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

Հանրային հեռուստաալիքների համար շահեկան է անիմացիոն պրոդուկտը. France TV-ից Պիեր Սիրակուզան Երևանում հանդիպեց ոլորտի մասնագետներին

Ապրիլի 10-ի միջոցառումների անոնս

Հայաստանն ու Իրանը համատեղ զորավարժություն կանցկացնեն

Հայաստանի ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են առաջիկա ծրագրերը

«Նոա»-ն հաղթեց ԲԿՄԱ-ին. ռեկորդային` 16-րդ անընդմեջ հաղթանակը

Ասիական զարգացման բանկը 2025 թվականին Հայաստանի համար կանխատեսել է 5 տոկոսանոց տնտեսական աճ

Ազգային ժողովում Վիլեն Գաբրիելյանին կփոխարինի Արտյոմ Մեհրաբյանը

Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը