Քաղաքականություն

Ազգային ժողովում Վիլեն Գաբրիելյանին կփոխարինի Արտյոմ Մեհրաբյանը

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովում Վիլեն Գաբրիելյանին կփոխարինի Արտյոմ Մեհրաբյանը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 9-ին կայացած արտահերթ նիստում արձանագրել է, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի մանդատը փոխանցվել է Արտյոմ Ղուկասի Մեհրաբյանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստին նախորդած օրը՝ ապրիլի 8-ին, ԿԸՀ-ն ստացել էր ԱԺ նախագահի արձանագրությունը, որով տեղեկացվում էր Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունների դադարեցման մասին։ 

Ըստ ԿԸՀ-ի որոշման՝ նրան փոխարինելու է կուսակցության համամասնական ցուցակի առաջին մասում հերթական հաջորդ թեկնածուն՝ Արտյոմ Մեհրաբյանը։

Նախքան այդ, ԿԸՀ-ն ուժը կորցրած էր ճանաչել ցուցակի մյուս թեկնածու Արշակ Գևորգի Օրդուխանյանի գրանցումը՝ հաշվի առնելով վերջինիս կողմից ներկայացված մանդատից հրաժարվելու և ինքնաբացարկի մասին ապրիլի 2-ի նոտարական վավերացված դիմումը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում