Սպորտ

Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը

1 րոպեի ընթերցում

Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը

Հայաստանը մայիսի 7-11-ն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին կմասնակցեն շուրջ 54 երկրի ավելի քան 1000 մարզիկ և պատվիրակ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Եվրոպայի 60-րդ առաջնությունը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում. մրցաշարն անցկացվում է պետական աջակցությամբ:

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանի խոսքով՝ առաջնության շրջանակում Երևանում կանցկացվի նաև Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի ընտրական համաժողովը:

«Պատրաստ ենք լավագույնս իրականացնել առաջնության կազմակերպումը, ինչպես նաև ապահովել մեր մարզիկների պատշաճ մասնակցությունը:  Վստահ ենք, որ այս միջոցառումը մարզական մեծ տոն կդառնա»,- նշել է Վազգեն Հարությունյանը:

Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մայիսի 8-ին: Եզրափակիչ մենամարտերը կանցկացվեն մայիսի 10-11-ին:

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում