Ադրբեջանի թալիշ ակտիվիստները կոչ են անում իրենց հայրենակիցներին չմասնակցել հայերի դեմ բախումներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանում բնակվող թալիշ ակտիվիստները մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրմամբ և թալիշներին ռազմաճակատ ուղարկելու Ադրբեջանի կառավարության համակարգված ջանքերով։ Նրանք հայտարարություն են տարածել, որը հրապարակվել է «Ֆեյսբուք»սոցիալական ցանցի «Թաշիստան» մեդիային պատկանող էջում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թալիշ ակտիվիստները նշել են, որ, պաշտպանելով Կովկասի ժողովուրդների միջև բարեկամությունն ու եղբայրությունը, հարգում են միջազգային նորմերը` կապված իրենց ճակատագիրը տնօրինելու ժողովուրդների իրավունքի հետ:

«Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, քանի որ դա կհանգեցնի միայն խնդիրների գալիք սերունդների համար։ Մենք չափազանց մտահոգ ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից թալիշներին մարտի դաշտ ուղարկելու քայլերով, թալիշների շրջանում զոհերով և հայերի նկատմամբ ատելություն սերմանելու ջանքերով:

Թալիշների մեծ մասը դժգոհ է այս իրավիճակից: Մի կողմից, Ադրբեջանի կառավարությունը ճնշում է խոսքի ազատության ցանկացած դրսևում երկրում: Մյուս կողմից, դա շահարկվում է կառավարության հետ սերտ կապեր ունեցողների կողմից` ցույց տալու, որ թալիշների մեջ ատելություն կա հայերի նկատմամբ:

Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերջապես վերջ դնել թալիշների շրջանում ատելություն սերմանելու քաղաքականությանը։

Մենք կոչ ենք անում թալիշներին չտրվել ատելության քարոզչությանը: Մենք նրանց կոչ ենք անում խուսափել բախումներին մասնակցելուց: Մեր պատմության ընթացքում երբևէ հակառակորդ չենք եղել որևէ ժողովրդի և կշարունակենք այս ճանապարհը»,-նշել են նրանք իրենց հայտարարության մեջ։

Հայերեն العربية English Русский

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս