Շվեդիան պետք է դատապարտի Թուրքիայի ռազմական ներգրավվածությունն Արցախի դեմ պատերազմում. Արին Կարապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր հայ-շվեդական բարեկամական խմբի նախագահ Արին Կարապետը հայտարարել է, որ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Ան Լինդեն պետք է դատապարտի Թուրքիայի ռազմական ներգրավվածությունն Արցախի դեմ պատերազմում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արին Կարապետն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Նա ընդգծել է, որ հակառակ դեպքում մեծ գերտերությունների միջև տարածաշրջանային պատերազմի վտանգ է լինելու: «Կան հավաստի տեղեկություններ, որ Թուրքիան ապակայունացնում է տարածաշրջանը։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը պնդում է, որ ապացույցներ ունի, «Reuters»-ը եւ այլ հավաստի աղբյուրներ ևս հայտնել են, որ Թուրքիան Ադրբեջան է ուղարկել ահաբեկիչների, որոնք նախկինում կռվել են Սիրիայում եւ Լիբիայում: Ադրբեջանում իսլամիստ ահաբեկիչները կարող են հակամարտության մեջ ներքաշել Ռուսաստանին եւ Իրանին»,- գրել է Կարապետը:

Պատգամավորի կարծիքով` ԼՂ հակամարտության բռնկումը սպառնում է նաև Եվրոպային:

«Այն, ինչ մենք տեսնում ենք, հակամարտություն է մի կողմից բռնապետություններ Թուրքիայի և Ադրբեջանի, մյուս կողմից ժողովրդավարական Հայաստանի միջև: Ահա թե ինչու ես հարցում ուղարկեցի ԱԳ նախարար Ան Լինդեին։ Հաջորդ տարի Շվեդիան կստանձնի ԵԱՀԿ նախագահությունը: Ի ՞նչ քայլեր կձեռնարկի Շվեդիան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ե ՞րբ արտգործնախարարը կդատապարտի Թուրքիայի ռազմական միջամտությունը և ի ՞նչ հետևություններ նա կանի Թուրքիայի մասով»,- գրել է Կարապետը:

Հայերեն Русский

Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 25-ի միջոցառումների անոնս

Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամարտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով

2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատի մարզում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար

Լոնդոնում առգրավել են գրեթե 900 կգ կոկաին նարնջի արկղերում

Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ  Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-24/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 24/11/26

«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին

Պուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչ