Վրաստանի նախագահը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, հայտնելով, որ պատրաստ է հարթակ տրամադրել Թբիլիսիում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ցանկացած ձևաչափով բանակցություններ անցկացնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ես ցանկանում եմ դիմել երկու երկրների նախագահներին և իշխանություններին, որպեսզի որքան հնարավոր է շուտ վերականգնվի նրանց միջև երկխոսությունը և կոչ եմ անում նրանց ապաէսկալացման ու կրակի դադարեցման: Մենք պատրաստ ենք Թբիլիսին դարձնել վայր, որտեղ հնարավոր է անցկացնել ցանկացած բանակցություն: Մենք պատրաստ ենք այն ամենին, ինչ կցանկանան կողմերը»,- Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային նվիրված Անվտանգության խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում ասել է Զուրաբիշվիլին:

Նախագահն անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, նշելով, որ նրանց դերը բարձր է հակամարտության կարգավորման հարցում: Նա խնդրում է նաև ԵՄ-ին միջամտել կատարվող իրադարձություններին և աջակցել կրակի դադարեցմանը, այնպես, քանի որ Կովկասի երեք պետություններն էլ հանդիսանում են Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից:

«Մեր կայունությունը, այս տարածաշրջանում խաղաղությունը բխում են Եվրոպական Միության շահերից: Այն պետք է իր ուժերը ներդնի խաղաղության և իրավիճակի ապաէսկալացման համար»,- հավելել է պետության ղեկավարը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հոկտեմբերի 3-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր: Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ:

Հայերեն English Français Русский

Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը