Հարավային Կովկասում վարձկանների առկայությունը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը. թուրքագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասում վարձկանների ներկայությունը պետք է դիտարկել այն տեսանկյունից, որ համաշխարհային ծայրահեղական շարժումը սկսում է տարածվել տարածաշրջանում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ սա մի երևույթ է, որը պետք է դիտարկել տարածշրջանային անվտանգության տեսանկյունից: Չզսպելու պարագայում՝ այն իր ազդեցությունն է ունենալու համաշխարհային զարգացումների վրա:

«Պատահական չէ, որ և՛ Ֆրանսիայի, և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի կողմից պաշտոնապես սկսեց ահազանգ հնչել դրա վերաբերյալ: Դրանից բացի, կարևոր հանգամանք է այն, որ վարձկանների ներկայությունը մեր տարածաշրջանում՝ Ադրբեջանի բանակի կազմում, բարձրաձայնվում էր հայկական կողմից բավական երկար ժամանակ: Տեսանք, որ ժամանակի ընթացքում աշխարհով տարածվեց այդ վտանգի գիտակցումը: Դա նշանակում է, որ մեր դիվանագիտությունը կարողացավ տեղ հասցնել վտանգի մասին հարցը: Ռուսաստանը, Ֆրասնիան, ԱՄՆ-ն կարողացել են միասնական մոտեցում ցուցաբերել վարձկանների հարցի հետ կապված, ինչը շատ կարևոր է»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով՝ կան տվյալներ, որ դեռ օգոստոսից Թուրքիան սկսել է վարձկաններ հավաքագրել՝ խոստանալով դրամական միջոցներ: Այսինքն՝ նախապատրաստական աշխատանքներն սկսվել էին ավելի վաղ: Փորձագետն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ շաբաթներ առաջ շրջանառության մեջ էր դրվել կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր Հայաստանը քուրդ վարձկաններ է բերում: Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի՝ դա պատահական չէր, Թուրքիան այդ ապատեղեկատվությամբ փորձում էր շեղել աշխարհի ուշադրությունը, որպեսզի լսելի չլինեն Թուրքիայի կողմից դեպի Ադրբեջանի բանակ վարձկաններ ուղղորդելու լուրերը: Այսինքն՝ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնանար իրենց տարածած ապատեղեկատվության վրա: Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ վարձկանների խնդիրը մոտակա օրերին աշխարհում ավելի մեծ արձագանք կստանա: Նա հույս հայտնեց, որ դա կստանա իր արժանի գնահատականը միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից:

Հայերեն

Հայաստանում մեկ տարում եկամուտ ստացող աշխատատեղերի քանակն ավելացել է 33 հազար 275-ով

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

«Հեզբոլլահ»-ի զինաթափումը հնարավոր է Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո․ Լիբանանի նախագահ

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ

Գյումրիի քաղաքային իշխանությունների համար բնակարանաշինությունն առաջնահերթություն է

Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել

Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում