Քաղաքականություն

Լիտվացի պատգամավորը ցավակցություն է հայտնել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Լիտվացի պատգամավորը ցավակցություն է հայտնել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանը այդ երկրի խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Յուզաս Բերնատոնիսին է ներկայացրել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է Լիտվայի Սեյմի պաշտոնական կայքում:

Դեսպանի հետ հանդիպման ընթացքում Բերնատոնիսն իր ցավակցությունն է հայտնել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայերի զոհվելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում առկա իրավիճակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում