Հասարակական

«Գեոպրոմայնինգ»-ը տրամադրում է 50 մլն դրամ «Հայաստան» հիմնադրամին հումանիտար նպատակների համար

1 րոպեի ընթերցում

«Գեոպրոմայնինգ»-ը տրամադրում է 50 մլն դրամ «Հայաստան» հիմնադրամին հումանիտար նպատակների  համար

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գեոպրոմայնինգ» ընկերությունը պատրաստակամություն է հայտնում 50 մլն դրամի չափով ֆինանսական աջակցություն ցուցաբերել հումանիսար նպասակների համար «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ «Մենք և մեր սահմանները. բոլորս Արցախի համար» միջոցների հավաքագրման համազգային արշավի շրջանակներում։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

«Աշխատակիցները պատրաստ են նաև պարբերաբար տրամադրել սննդամթերք, առաջին անհրաժեշտության իրեր և դեղորայք Արցախի բնակչությանը։

-Արցա՛խ, մենք քեզ հետ ենք»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հայաստանում ԳեոՊրոՄայնինգին են պատկանում երկու ձեռնարկություն՝ Ագարագի պղնձա-մոլիբդենային կոմբինատը /ԱՊՄԿ/ և «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը մշակում է Սոթքի ոսկու հանքը և որին պատկանում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։

Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում գերազանցում են 8 միլիոն ԱՄՆ դոլարը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում