ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ տուրի Հայաստան-Վրաստան հանդիպման հետ կապված որևէ փոփոխություն չկա:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՖՖ մամուլի խոսնակ Հայկ Կարապետյանը: Վերջինիս խոսքով` այս պահի դրությամբ խաղի տեղափոխության մասին ոչինչ հայտնի չէ:
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 3-րդ տուրում Հայաստանի ընտրանին Երևանում հոկտեմբերի 11-ին պետք է ընդունի Վրաստանի հավաքականին: Խաղը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: