«Մինոգա» նորագույն ուղղաթիռի առաջին նմուշը կստեղծեն մինչեւ 2025 թվականը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ռազմածովային նավատորմի համար «Մինոգա» նորագույն ուղղաթիռի փորձնական նմուշը կստեղծվի եւ օդ կբարձրանա 2025 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին:

«Հինգ տարում մենք կկարողանանք ստեղծել առաջին թռիչքային նմուշը, որը պատրաստ կլինի կատարել առաջին «առկախումը»: Ես ճշտապահորեն կասեի, որ փորձնական նմուշը մենք կստանանք 2025 կամ 2026 թվականին: Դա մեծ համալիր աշխատանք Է, որը «Ռուսաստանի ուղղաթիռները» կատարում Է «Ռոստեխի» մյուս ձեռնարկությունների հետ միավորված»,-ասել Է նա:

Հեռանկարային տախտակամածային ուղղաթիռի (ավելի վաղ հայտնի Էր որպես «Մինոգա») փորձա-կոնստրուկտորական աշխատանքի անցկացման պարտավորագիրն ստորագրվել Էր ՌԴ պաշտպանության նախարարության եւ «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի կողմից՝ «Բանակ-2020» համաժողովի շրջանակներում: Ավելի վաղ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Շիբիտովը լրագրողներին հայտնել Էր, որ նոր տախտակամածային ուղղաթիռը կփոխարինի Կա-27-ին:

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին