ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 27-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված արտահերթ նիստ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը ներկայացրել է սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան հակառակորդի կողմից ձեռնարկած լայնամասշտաբ ագրեսիայի մանրամասներն ու ընթացիկ իրավիճակը, մանրամասնել հայկական կողմի հակազդող միջոցները:

Նախագահ Հարությունյանը ընդգծել է, որ առկա են բոլոր ռեսուրսները հակառակորդին համարժեք և համաչափ հարված հասցնելու համար, իսկ ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Նիստում քննարկվել են ստեղծված իրավիճակի և սպասվող առաջիկա զարգացումների հետ կապված հարցեր, նախագահի կողմից պատասխանատուներին տրվել են կոնկրետ հանձնարարականներ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 3 ուղղաթիռ, 20 ԱԹՍ, 30 տանկ և հետևակի մարտական մեքենա։ կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և կա 100-ից ավելի վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Հայերեն

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ականի վրա նավթատար լցանավ է պայթել

Ucom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր

Գագիկ Վանոյանն ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից

Կիևը երկու տարի առաջ կարող էր ավելի շահավետ պայմաններով գործարք կնքել. Թրամփ

Շուրջ 70 կգ թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակած անձինք կալանավորվել են

Հոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով

Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկա է երիտասարդների Եվրոպայի առաջնությանը

Հայաստանը Գերմանիային է հանձնել մեղադրվող անձին

Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր․ Ծովինար Թադևոսյան

Իրանը նույնպես «չավարտված գործեր» ունի Իսրայելի հետ. Արաղչի