Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի անդամն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել ռազմական ագրեսիան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի անդամ Կոնստանտինոս Էֆսթատիուն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել Արցախի նկատմամբ իրականացվող ռազմական գործողությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Էֆսթատիուն նշեց, որ միջազգային հանրությունը պետք է կանգնեցնի Ադրբեջանի ագրեսիան:

«Սա ագրեսիա է, որը պետք է կանգնեցվի միջազգային հանրության կողմից: Միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի տարածաշրջանում յուրաքանչյուր ագրեսիան կանխելու ուղղությամբ, որովհետև ագրեսիան կարող է շարունակվել և մարդկային ավելի շատ կորուստներ պատճառել: Միջազգային հանրությունը պետք է կանգնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին և ցույց տա իր համերաշխությունը` ցանկացած ճանապարհով»,- ասաց պատգամավորը:

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի անդամն անդրադառնալով Թուրքիային, նշեց, որ այդ ռազմատենչ երկիրն իր աջակցությունն է ցուցաբերում Ադրբեջանին, այդպիսով խորացնելով խնդիրը տարածաշրջանում:

«Թուրքիան իրեն ներկայացնում է, որպես տարածաշրջանում ագրեսիայի լոկոմոտիվ: Նա ագրեսիվ է տրամադրված Հունաստանի նկատմամբ, զորքեր է մտցրել Սիրիա, սպանում է մարդկանց, որոնք թուրանի գաղափարակից չեն: Նրանք հայտարարում են, որ Ադրբեջանի կողքին են: Այս իրավիճակը պետք է կանգնեցվի»,- նշեց Էֆսթատիուն:

Նախարարությունից հիշեցրել են, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:15-ի սահմաններում ագրեսիա են ձեռնարկել Արցախի Հանրապետության հանդեպ: Արցախի Հանրապետության զինված ուժերի մարտակարգերին, մշտական տեղակայման վայրերին ու խաղաղ բնակավայրերին հասցվել են հարվածներ հրետանային համակարգերի և հարվածային ԱԹՍ-ների կիրառմամբ: Այնուհետև հակառակորդի մոտոհրաձգային և զրահատանկային ստորաբաժանումները հարձակման են անցել հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով: «Այս պահի դրությամբ նշված ուղղություններում ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական մարտեր՝ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ կորուստները ճշտվում են»,-հայտնում են նախարարությունից:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

Նորայր Շողիկյան

Հայերեն English

Կին հսկիչները ուղևորների հետ շփվելիս ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու պատճառով ազատվել են աշխատանքից

Ֆրանսիայում տղամարդը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա 2 զոհ, 10 վիրավոր

ՀՀ անկախության 35-ամյակի միջոցառումների կազմակերպման համար Կառավարությունն ավելի քան 1.3 միլիարդ դրամ է հատկացրել

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքը. Դատախազություն

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Հայաստանը 2027 թվականից Լեհաստանում ռազմական կցորդ կունենա

Առաջին անգամ տարածաշրջանում կներկայացվի Թորոս Ալաջաջյանի լուսանկարչության ոլորտի բացառիկ անուններ ընդգրկող հավաքածուն

Մեր ժողովուրդը հաղթահարում է Խորհրդային Միության նոստալգիան. Նիկոլ Փաշինյան

Նորատուսում անցկացվել է նոր ուսումնական տարվան նվիրված օգոստոսյան ընդլայնված խորհրդակցություն

Մեծ Բրիտանիայում աշխարհում առաջին անգամ ուղեղի ուռուցքը հեռացվել է արհեստական ​​բանականության օգնությամբ