Միջազգային

Մերձմոսկվայում քրոնիկական հիվանդություններ ունեցողներին խորհուրդ են տվել ինքնամեկուսանալ

1 րոպեի ընթերցում

Մերձմոսկվայում քրոնիկական հիվանդություններ ունեցողներին խորհուրդ են տվել  ինքնամեկուսանալ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձմոսկվայում 65 տարեկանից բարձր և մի շարք քրոնիկական հիվանդություններ ունեցող անձանց հորդորել են սեպտեմբերի 28-ից սկսած պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

«65 տարեկանից բարձր, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիներին հորդորում ենք չլքել բնակության վայրը»,- ասվում է մարզի ղեկավարի ստորագրած հրամանագրում:

Կորոնավիրուսի համավարակի ընթացքում Ռուսաստանում հաստատվել է վարակման1 143 571 դեպք, որից20 225-ը՝ մահվան ելքով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում