Սպորտ

Հաստատվել է ԱԱ 2022-ի որակավորման փուլի ժամանակացույցը

1 րոպեի ընթերցում

Հաստատվել է ԱԱ 2022-ի որակավորման փուլի ժամանակացույցը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի է ունեցել ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի նիստը, որի ընթացքում կայացվել են մի շարք կարևոր որոշումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Հաստատվել է 2021 թվականի Եվրոպայի ազգային հավաքականների հանդիպումների խաղացանկը․

Մարտի 22-31, 2021 - 3 հանդիպում

Մայիսի 31-հունիսի 8, 2021 - Ընկերական հանդիպումներ

ԵՎՐՈ 2020-ին ընդառաջ

Օգոստոսի 30-Սեպտեմբերի 8, 2021 - 3 հանդիպում

Հոկտեմբերի 4-12, 2021 - 2 հանդիպում

Նոյեմբերի 8-16, 2021 - 2 հանդիպում

Մարտի 21-29, 2022 - Որակավորման փուլի փլեյ-օֆֆ հանդիպում

ՈՒԵՖԱ Գործադիր կոմիտեն որոշեց ուժ մեջ թողնել փոխարինումների քանակը 3-ից 5 դարձնելու որոշումը, որը վերաբերում է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի, որակավորման փլեյ-օֆֆ փուլի, ՈՒԵՖԱ կանանց Եվրոպայի առաջնության որակավորման փուլի, ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի, ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի և ՈՒԵՖԱ կանանց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում