Բայդենը Թրամփին 10 տոկոսային կետով գերազանցում Է երկրում. հարցում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփին երկրում գերազանցում Է 10 տոկոսային կետով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հարցումների արդյունքները, որոնք անցկացվել են Մարկետի համալսարանի եւ Քվինիփեքի համալսարանի կողմից: Մարկետի համալսարանի հարցման արդյունքների համաձայն, Բայդենը Թրամփին երկրում գերազանցում Է 10 տոկոսային կետով (50 տոկոս առ 40 տոկոս):

Ընդ որում՝ ներկայիս նախագահի աշխատանքին հավանություն Է տալիս հարցվածների 41 տոկոսը՝ 58 տոկոսի դիմաց: Քվինիփեքի համալսարանի հարցումը ցույց Է տալիս, որ Բայդենը 52 տոկոս ցուցանիշով առաջատար Է Թրամփի 42 տոկոսի համեմատությամբ: Նշվում Է, որ ընտրողների 94 տոկոսն արդեն որոշում Է ընդունել այն մասին, թե ում օգտին Է քվեարկելու:

Այնուամենայնիվ, 5 տոկոսը դեռ կարող Է փոխել իր կարծիքը: Միեւնույն ժամանակ ընտրողների շուրջ կեսը հայտարարել Է, որ պլանավորոմ Է անձամբ քվեարկել ընտրությունների օրը: Հարցման մասնակիցների միայն մեկ երրորդն Է քվեարկելու փոստով կամ հեռակա կարգով: Այն ընտրողների 57 տոկոսը, որոնք հայտարարել են, թե անձամբ են քվեարկելու ընտրությունների օրը, աջակցում Է Թրամփին: Քվինիփեքի համալսարանը հարցումն անցկացրել Է սեպտեմբերի 17-ից մինչեւ 21-ը՝ 1302 հնարավոր ընտրողների շրջանում, դրա սխալանքը կազմում Է 2,7 տոկոսային կետ: Մարկետի համալսարանի հարցումն անցկացվել Է սեպտեմբերի 8-ից մինչեւ 15-ը՝ 1357 հավանական ընտրողների շրջանում, հնարավոր վիճակագրական սխալանքը կազմում Է 3,6 տոկոսային կետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար

ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Քննարկվեցին տնտեսական տարբեր hամակարգերում Հայաստանի ներգրավվածության հեռանկարները

Հոկտեմբերի 15-ի միջոցառումների անոնս

Կենտրոնական բանկերը ներդրումային փորձագետների ուշադրության կենտրոնում․ Ամունդի-Ակբա

Կանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձը

COP17-ը Հայաստանին հնարավորություն է տվել նոր կապեր հաստատել միջազգային գործընկերների հետ. Ռոբերտ Աբիսողոմոնյան