Սպորտ

Սուարեսը կտեղափոխվի «Ատլետիկո»

1 րոպեի ընթերցում

Սուարեսը կտեղափոխվի «Ատլետիկո»

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը կարիերան կշարունակի Մադրիդի «Ատլետիկոյում»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մադրիդյան ակումբը հարձակվողի կվճարի 6 միլիոն եվրո: Սուարեսը առաջիկայում բուժզննում կանցնի «Ատլետիկոյում» և պայմանագիր կստորագրի:

Ավելի վաղ լուրեր կային,որ Լուիս Սուարեսը կարող է«Բարսելոնայից» տեղափոխվել Թուրինի«Յուվենտուս»:Տեղափոխության համար Սուարեսը պետք է հրաժարվի«Բարսելոնայի»հետ կնքած՝ վերջին տուրն այնտեղ անցկացնելու պայմանագրի մտքից: «Յուվենտուսը»դրա համար կատալոնական ակումբին կվճարի3միլիոն եվրո:Եթե«Ծեր սինյորան»հաղթի Սերիա Ա-ում,Չեմպիոնների լիգայում«Բարսելոնան»մոտ13միլիոն պարգևավճար կստանա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել,որ«Բարսելոնան»մտադիր չէ շարունակել համագործակցությունը ուրուգվայցի հարձակվողի հետ: 33-ամյա Սուարեսի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է2021թվականին:Ակումբն արդեն իսկ հայտնել է ուրուգվայցի հարձակվողի՝ թիմը լքելու մասին լուրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում