Սպորտ

Ըմբիշները սկսում են մարզական հավաքը

1 րոպեի ընթերցում

Ըմբիշները սկսում են մարզական հավաքը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի տարբեր տարիքային հավաքականները սկսում են հավաքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հունահռոմեական ոճի մեծահասակաների և երիտասարդների հավաքականները սեպտեմբերի 23-ից սկսել են ուսումնամարզական հավաքը: Մեծահասակների ընտրանին կմարզվի «Օլիմպավանում», իսկ երիտասարդները՝ Ծաղկաձորում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմի նիստում որոշում է ընդունվել մեծահասարկների աշխարհի առաջնությունը թողնել դեկտեմբերին: Սակայն մեծ է հավանականությունը, որ երիտասարդների աշխարհի առաջնությունը չի կայանա: Աշխարհի առաջնությունն, ըստ նախնական որոշման, կանցկացվի դեկտեմբերի 12-20­ը Բելգրադում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում