Սպորտ

«Ռոմային» կարող է տեխնիկական պարտություն գրանցվել«Վերոնայի» դեմ խաղում Դիավարային ընդգրկելու համար

1 րոպեի ընթերցում

«Ռոմային» կարող է տեխնիկական պարտություն գրանցվել«Վերոնայի» դեմ խաղում Դիավարային ընդգրկելու համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկնարկային տուրի «Վերոնա»-«Ռոմա» խաղը կարող է չեղարկվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերիա Ա-ն «Ռոմային» կարող է տեխնիկական պարտություն գրանցել«Վերոնայի» դեմ խաղի համար,քանի որ այդ խաղում ֆուտբոլիստի սխալ հայտավորում է եղել:«Ռոման» խաղին հայտավորել է կիսապաշտպան Ամադու Դիավարային մրցաշրջանում մինչև 22 տարեկանների կազմի համար, բայց հուլիսի 17-ին լրացել էր նրա 23-ամյակը:

Եթե Սերիա Ա-ի ղեկավարությանը հաջողվի ապացուցել, որ քայլը եղել է նախապես մտածված, ապա մայրաքաղաքային ակումբին տեխնիկական պարտություն կգրանցվի:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության առաջին տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Վերոնային», հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 0:0 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում