Սպորտ

Մորատան կտեղափոխվի «Յուվենտուս» 

1 րոպեի ընթերցում

Մորատան կտեղափոխվի «Յուվենտուս» 

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան կարիերան կշարունակի Թուրինի «Յուվենտուսում»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Մորատայի տեղափոխությունն արդեն իսկ կատարվել է, սակայն թուրինյան ակումբը դեռևս այդ մասին պաշտոնապես չի հայտարարել:

Մորատան Իտալիայում հանդես կգա վարձավճարով և տարեկան կստանա 9 միլիոն եվրո: Մեկ տարի անց «Յուվենտուսը» հարձակվողի ամբողջական տրանսֆերը գնելու իրավունք կստանա:

Ավելի վաղ` 2014/16 թվականներին Մորատան հանդես եկել է «Յուվենտուսի» կազմում:

Իսկ «Ատլետիկոյի» հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում