Երգիչ Արա Այվազյանը ներկայացրել է «Ներիր, Էրգիր» ստեղծագործության տեսահոլովակը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱզգագրականերգերովհանդեսեկողերգիչԱրաԱյվազյանն իր հանդիսատեսի դատին է հանձնել «Ներիր, Էրգիր» երգի տեսահոլովակը, որն արդեն համացանցում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգը ստեղծվել է դեռևս 2013 թվականին. խոսքերի հեղինակը Մարսետ Սիրունյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ Արա Այվազյանը, գործիքավորել է Գարեգին Առաքելյանը։
Արա Այվազյանը մտադրություն է ունեցել երգը թողարկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, բայց ինչ-ինչ պատճառներով չի ստացվել։ Այս տարի ապրիլի 24-ին նախատեսված էր ներկայացնել այս երգի տեսահոլովակը, բայց, համավարակով պայմանավորված, հետաձգվել է։ Երկար սպասումից հետո ռեժիսոր էդգար Ղուկասյանը (EDGAR Pro) օգոստոսին նկարահանել է հոլովակը: Նա նաև երգչի պրոդյուսերն է։
ԱրաԱյվազյանըերգըկատարումէիրաշակերտԱնդրանիկՀակոբյանի հետ։ Ռուսաստանում գործող իր երաժշտական դպրոցի ընդունելության քննության ժամանակ Արան նկատել է Անդրանիկ Հակոբյանի տաղանդը, որը երգել է հենց «Ներիր, Էրգիր» երգը՝ որոշելով համագործակցել նրա հետ: