Մեկնարկել է մարզչական C դիպլոմի դասընթացը կանանց ֆուտբոլում ներգրավված մարզիչների համար
1 րոպեի ընթերցում
![Մեկնարկել է մարզչական C դիպլոմի դասընթացը կանանց ֆուտբոլում ներգրավված մարզիչների համար](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/09/1027878.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջին անգամ անցկացվում է մարզչական C դիպլոմի դասընթաց, որը նախատեսված է բացառապես կանանց ֆուտբոլում ներգրավված մարզիչների համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Սեպտեմբերի 16-ին մեկնարկած դասընթացին մասնակցում են 20 կին և 4 տղամարդ: «Այս դասընթացներն աննախադեպ են, քանի որ մասնակցում են միայն կին մարզիչները: Մեր ռազմավարության հիմնական նպատակն է շատացնել և առավել որակով մասնագետներ պատրաստել աղջիկների համար»,-ասել է ՀՖՖ գործկոմի անդամ Աննա Թադևոսյանը:
Դասընթացն անցկացնում է Խինես Մելենդեսը: Դասընթացն անցկացվում է ՈՒԵՖԱ-ի կողմից տրամադրված կրթաթոշակներով:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը