«Վան»-ը վերջին րոպեին հաղթանակ կորզեց «Լոռի»-ի դեմ խաղում
1 րոպեի ընթերցում
![«Վան»-ը վերջին րոպեին հաղթանակ կորզեց «Լոռի»-ի դեմ խաղում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/09/1027748.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2-րդ տուրից հետաձգված խաղում մրցեցին «Լոռի»-ն և «Վան»-ը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսում թիմերը մի շարք հնարավորություններ ունեին բացելու հանդիպման հաշիվը, սակայն չօգտագործեցին այդ հնարավորությունները: Երկրորդ կեսի հիմնական ժամանակի ավարտին «Վան»-ին հաջողվեց հաղթանակ կորզել: 90+3-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Էդգար Մովսիսյանը: «Լոռի»-«Վան»` 0:1:
Այս խաղից հետո «Լոռի»-ն մրցաշարային աղյուսակում6-րդն է և ունի 4 միավոր, իսկ «Վան»-ն առաջատարն է 10 միավորով:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը