Բեյլը կարող է հեռանալ «Ռեալից»
1 րոպեի ընթերցում
![Բեյլը կարող է հեռանալ «Ռեալից»](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/09/1027708.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլն ակումբը լքելու ցանկություն ունի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Cadena Ser-ը: Ըստ պարբերականի, Բեյլն ուզում է նորից հայտնվել հիմնական կազմում և ավել երկար խաղաժամանակ ստանալ, ինչը չի հաջողվել, այդ իսկ պատճառով ուզում է լքել «արքայական ակումբը»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի«Ռեալի»ղեկավարությունը մտադիր է ժամանակից շուտ խզել պայմանագիրը Բեյլի հետ:
Բեյլի և«Ռեալի»մարզիչ Զիդանի փոխհարաբերությունները հարթ չեն, և հարձակվողը երկար ժամանակ է մեկնարկային կազմում չի հայտնվում:Սակայն Բեյլը մտադիր է ակումբում մնալ մինչև գործող պայմանագրի ավարտը,որը նախատեսված է մինչև2022թվականը:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը