Սպորտ

«Լիվերպուլը» կփորձի գնել Մբապեին 

1 րոպեի ընթերցում

«Լիվերպուլը» կփորձի գնել Մբապեին 

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանիսայի ֆուտբոլի ազգային ընտրանու և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հաջորդ մրցաշրջանում կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Mundo Deportivo-ն: Մբապեն ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ 2021 թվականին կհեռանա Փարիզից: «Լիվերպուլը» ստիպված կլինի վաճառել իր հարձակման եռյակից (Մանե-Սալահ-Ֆիրմինո) գոնե մեկին: Եթե Մբապեն չերկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, ապա «Լիվերպուլը» կփորձի գնել հարձակվողին:

Ավելի վաղ լուրեր կային, որ Մադրիդի «Ռեալը» մտադիր է պայմանագիր կնքել Ֆրանսիայի ազգային թիմի հարձակվող Կիլիան Մբապեի հետ 2021 թվականին: «Արքայական ակումբը» կփորձի գնել հարձակվողին հաջորդ տարի, իսկ ՊՍԺ-ն Մբապեին բաց կթողնի, քանի որ ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ վերջանում է 2022 թվականին:

Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մտադիր է հաջորդիվ ևս մնալ Փարիզում և օգնել ներկայիս ակումբին` հնարավորինս շատ տիտղոսներ նվաճել:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում